«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանը չի դառնա նախարար
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում է, որ ձեր հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին շուտով կտեղափոխեն գործադիր, տեղեկատվություն կա, որ ԿԳՄՍ նախարարի ու Մխիթար Հայրապետյանի հարաբերություններն ահավոր վատ են, խոսվում է վերջինիս նախարար դառնալու հեռանկարի մասին, հնարավո՞ր է Դուք էլ դառնաք հանձնաժողովի նախագահ՝ հարցրինք ԱԺ գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանին։ «Նախ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ պետք է Մխիթար Հայրապետյանին գործադիր տանեն, ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար-Հայրապետյան տարաձայնություններին, կարող եմ ասել, որ դրանք առկա եւ հրապարակային են՝ այո, սակայն դա չի ենթադրում, որ պետք է Հայրապետյանը գնա հանձնաժողովից»: Իր եւ վարչապետի միջեւ նման խոսակցություն-պայմանավորվածություն կա: «Եթե Դուք ներկա եք եղել այդ զրույցին, այլ հարց է, ես` օրինակ, ներկա չեմ եղել, ինչ վերաբերում է իմ` հանձնաժողովի նախագահ դառնալու Ձեր «տեսլականին», ապա դա բացառում եմ. սիրում եմ այն ոլորտը, որով այսօր զբաղվում եմ»: Դե, «ավելի լավ» կզբաղվեք. կմերժե՞ք, եթե նման առաջարկ լինի։ «Ա) չեմ կարծում, թե նման առաջարկ կլինի, բ) այո»: