Շաբաթական 2 ժամ քայլելը կարող է 7-8 տարով երկարացնել մարդկային կյանքը․ REN
ԱյլՔայլելը կյանքը երկարացնելու և մարմինը բարելավելու լավագույն միջոցն է, հայտնել է ՌԴ֊ի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Լեո Բուքերիան: Նա նշել է, որ մարդիկ, ովքեր շաբաթական երկու ժամ քայլում են, ապրում են 7-8 տարով ավելի երկար, քան նստակյաց ապրելակերպ վարողները: «Մասնագիտական նստակյաց գործունեությամբ զբաղվող անձի համար քայլելը իդեալական տարբերակ է ֆիզիկական պատրաստվածությունը վերականգնելու և պահպանելու համար», - շեշտել է Բուքերիան REN հեռուստաընկերության եթերում:
Միևնույն ժամանակ, բժիշկը նախազգուշացրել է, որ երկար ժամանակ ինքնամեկուսացած մնալուց հետո ֆիզիկական կտրուկ ծանրաբեռնվածությունը նույնպես կարող է վնասակար լինել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարկերակային ճնշման վերահսկողություն իրականացնել։ Եթե այն ավելացել է 25 %-ով, ապա պետք է դադարեցնել մարզումները կամ վազքը: