1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post 

Համոզված եմ, որ «Իմ քայլը»-ի նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գտրել է.

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Անցած շաբաթ, ի թիվս մի շարք այլ բուռն քաղաքական զարգացումների, տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն, որը նախադեպային է մեր իրականության մեջ։ Սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ Նախագահի կողմից ներկայացված դիմումը, եկավ այն եզրակացության, որ ԱԺ կողմից այս տարվա հունվարի 22-ին ընդունած «Բանկային գաղտնիքի մասին օրենքի» փոփոխությունները, որով փաստացի նախատեսվում էր մեզնից յուրաքանչյուրի բանկային հաշիվների մասին տեղեկությունները հասու դարձնել քննչական մարմիններին, հակասում են Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածների, և չեղարկեց դրանք։ Սա իրականում մեծ հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են բանկային գաղտնիքի իմաստը, հասկանում են, որ այն մարդու հիմնարար իրավունքների և ներդրումային միջավայրի անկյունաքարերից է, և երկրի բանկային համակարգի կայունության կարևորագույն նախադրյալ։

Այս նախադեպային որոշումը նաև հստակ բացատրում է, թե ինչու է գործող իշխանությունը ատում Սահմանադրական դատարանը, և փորձում ամեն գնով ազատվել նրանից։ Փորձելով վավերացնել կոնվենցիաներ և ընդունել օրենսդրություն, որը աղճատում է մեր արժեքային համակարգը, ստեղծում է տնտեսական գործուենության համար անկառավարելի ռիսկեր, սահմանափակում է մարդու հիմնարար իրավունքերը՝ ի շահ ագրեսիվ փոքրամասնության քաղաքական նկրտումների, գործող իշխանությունը հաճախ բախվում է Սահմանադրական դատարանին, որը այսպիսի դեպքերում կաշկանդում է նրա արկածախնդիր դրսևորումները։ Պատահական չէր, որ գործող իշխանությունը իր ամբողջ քաղաքական կապիտալը պատրաստ էր դնել Սահմանադրական դատարանը կազմացրելու հանրաքվեի մեջ, նույնիսկ ի հաշիվ սեփական ընտրողների առողջության, Հայաստանի միջազգային վարկի անշրջելի կորուստների, և մեր եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների անխուսափելի վատթարացման։ Սակայն հանրաքվեն ակնհայտորեն տապալված է, գործող իշխանությունը ինքն է փորձում հիմա հնարավոր միջոցներով այն չեղարկել, և փոխարենը գտնել նոր զարտուղիներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել «կամակոր» Սահմանադրական դատարանը։

Անցած շաբաթվա վերջին, օրըստօրե վատթարացող համավարակային իրավիճակի, ահագնացող մարդկային կորուստների և խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին, «Իմ Քայլ»-ի մոտ 50 պատգամավորների կողմից այս անգամ էլ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների մի նոր նախագիծ, որով նախատեսվում է հետադարձ կարգով դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք ընդհանուր առմամբ արդեն պաշտոնավել են 12 տարի, և նրանց փոխարեն նոր դատավորներ նշանակել։ Խոսքը գնում է այս պահին պաշտոնավարող 9 դատավորներից 3-ի մասին, որոնց այդպիսով փոխարինելով սեփական դրածոներով, գործող իշխանությունը հույս ունի մեծամասնություն ստանալ Սահմանադրական դատարանում։ Սակայն այս նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է, այլև էլ ավելի է սրելու Հայաստանի հարաբերությունները մեր եվրոպական գործընկերներ հետ, և հետևյալ պատճառներով՝

Ա) Մեր իսկ Սահմանադրության 73 հոդվածը սահմանում է, որ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Սա կարևորագույնդ սահմանադրական դրույթ է, և պաշտպանում է մեզնից յուրաքանչյուրին հնարավոր կամայականություններից։ Տվյալ դեպքում, եթե դատավորը գործող Սահմանադրությանը համաձայն, նշանակվել է պաշտոնավարման մինչև իր կենսաթոշակի անցնելը, հնարավոր չի մեկ այլ օրենքով սահմանափակել նրա պաշտոնավարումը, առանց փոխելու ընդհանրապես ամբողջ Սահմանադրությունը, և կոնկրետ նրա 73 հոդվածը։ Սա նաև ցանկացած դատական մարմնի անկախության երաշխավորման առանցքային մեխանիզմ է, գործում է բոլոր եվրոպական երկրներում, և միայն «Իմ Քայլի» երիտասարդ տաղանդներն են, որոնք համառորեն փորձում են առահամարել եվրոպական իրավական պրակտիկան, և մեզ հակառակը ապացուցել։

Բ) Վենետիկի հանձնաժողովը, որը առավել հեղինակավոր եվրոպական իրավաբանական մարմինն է, արդեն իսկ այս հարցով անցած տարի տրված կարծիքում հայտարարել է, որ ՍԴ դատավորների պաշտոնավարման դադարեցումը կարող է լինել միան կամավոր, բացառելով նրանց վրա ճնշումը, և պետք է արվի աստիճանաբար՝ որպեսզի չխաթարվի ՍԴ, որպես կարևորագույն պետական կառույցի, շարունակական աշխատանքը։ Վենետիկի հանձնաժողովը շուտով նոր կարծիք կհրապարակի, որում մեծ հավանականությամբ, կվերահաստատի նույն դրույթները, որից հետևում է նաև, որ «Իմ Քայլի» նախաձեռնությունը ակնհայտ հակասում է Վենետիկի հանձնաժողովի հեղինակավոր կարծիքին, և բերելու է եվրոպական կառույցների հետ հերթական հակադրությանը, ինչի գինը մենք վերջերս պարբերաբար վճարում ենք եվրոպական կառույցներում տարբեր հակահայկական հայտարարությունների և բանաձևերի տեսքով։

Գ) Սահմանադրության և ԱԺ Կանոնակարգի համաձայն, ԱԺ կողմից նախաձեռնած ցանկացած սահմանադրական փոփոխություն, ԱԺ կողմից առաջին ընթերցումը անցնելուց հետո, պետք է նեկայացվի Սահմանադրական դատարան, նրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու նպատակով։ Ակնհայտ է, որ այս անհեթեթ նախաձեռնությունը որևէ շանս չունի Սահմանադրական դատարանի հավանությունը ստանալու, եթե նույնիսկ ընդունվի ԱԺ առաջին ընթերցմամբ։ Մնում է, որ «Իմ Քայլը», իրեն հատուկ իրավական նիհիլիզմի ոճի մեջ, այն փորձի ընդունել երկրորդ ընթերցմամբ, առանց Սահմանադրական դատարանի կարծիքը հարցնելու։ Սակայն դա կլինի Սահմանադրության 169 հոդվածի բացահայտ խախտում, ոչ իրավազոր, և այդքանով որևէ կերպ ոչ պարտադիր կատարաման համար որևէ մեկի կողմից։ Ի տարբերություն հանրաքվեի, երբ դեռ «Իմ Քայլը» կարող էր հղում կատարել «ժողովրդի ձայնին», այստեղ որևէ ժողովրդի ձայնի նշույլ չկա անգամ, փոխարենը խոսք է գնում պետական մի մարմնի կողմից մեկ այլ մարմնի սահմանադրական լիազորությունների անթաքույց յուրացման մասին, որը փաստացի համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։

Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ «Իմ Քայլը» վերջին մեկ ու կես տարիների ընթացքում առանձնացել է դատաիրավական ոլորտում իր ձեռնարկած նախաձեռնությունների իրավական տգիտությամբ և անհետևողականությամբ, որի արդյունքում դրանք մեկը մյուսի հետևից տապալվել են։ Տապալված հանրաքվեին պետք է գումարել դատարանների վրա ձեռնարկած խայտառակ հարձակումը, բարեհաջող մոռացված անցումային արդարադատությունը և դատավորների «վեթինգը», կոնկրետ դատավորների դեմ պարբերաբար նախաձեռնվող ատելության արշավները (վերջինը՝ տառացիորեն անցյալ շաբաթ), և այլն։ Ես համոզված եմ, որ «Իմ Քայլի» նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի, և նրա 88 «ժրաջան» պատգամավորները վերջապես հանգիստ կթողեն Սահմանադրական դատարանը և կփորձեն զբաղվել իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ։ Մինչ այդ սակայն, իրավագիտակից և պատասխանատու մարդկանց և կազմակերպություններին դեռ պետք է լինելու պայքարել այս հերթական անհեթեթ նախաձեռնության դեմ, և բոլոր հասու իրավական և քաղաքական միջոցներով արգելափակել նրա իրականացումը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարություն
Ամենադիտված