Դատարանն արդարացրել է Գարի Կասպարովին
Ռուսաստան
Օգոստոսի 24-ին Խամովչինյան հաշտարար դատարանն արդարացրել է «Pussy Riot» խմբի դատավարության ընթացքում հասարակական կարգի խախտման մեջ մեղադրվող, շախմատի նախկին չեմպիոն, ընդդիմանդիր Գարի Կասպարովին,-հաղորդում է РАПСИ –ին։
Հիշեցնենք որ, Կասպարովը ձերբակալվել էր դատարանի մուտքի մոտ։ Ոստիկանների խոսքերով, նա բղավում էր լոզունգներ։ Քիչ ուշ նրա դեմ հարուցվում է քրեական գործ КоАП 20.2 ՝ «Հանդիպումների, հանրահավաքների, երթերի ընթացքի կանոների խախտում» հոդվածով։
Սակայն, դատարանը արդարացնում է Կասպարովին, հայտնելով, որ ոչ մի հանցանշան չկա ընդդիմադիր Կասպարովի գործողությունների մեջ։
Պարզաբանելով իր որոշումը՝ նա հայտնել է, որ լրագրող-վկաների ցուցմունքները առավել քան համոզիչ են, իսկ ֆոտոներն ու տեսագրությունները ապացուցում են շախմատիստի անմեղությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)