Պատգամավորները փոփոխություններ կատարեցին ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում
Քաղաքական
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները փոփոխություններ կատարեցին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխության առաջարկ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը:
«Առաջարկում եմ օրինագծում կատարել փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում»,- ասաց Գրիգորյանը:
Պատգամավորների կողմից կատարվեցին նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում