ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Քաղաքական
Քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Ըստ նախագծի՝
✅Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է:
✅ 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների (դատավորների) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:
✅ Թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը:
✅ՍԴ նախագահն ընտրվում է առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթարցմամբ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը:
Նշենք, որ նիստին մասնակցել է 89 պատգամավոր: ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել են նիստը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում