Հայտնի է՝ որ երգերի ներքո են առավել հաճախ սեքսով զբաղվում
Այլ«Spotify» սթրիմինգային ծառայությունում հայտնվել է սեքսի համար նախատեսված ամենահայտնի երգերի ցանկը: «Instinct» ամսագրի փոխանցմամբ՝ փլեյլիսթը կազմել է «Pour Moi» ներքնազգեստի ապրանքանիշը:
Երգացանկի ստեղծողները վերլուծել են ավելի քան 300 հազար երգեր՝ օգտատերերի՝ թեմատիկ անվանումներով տարբեր երգացանկերից, ինչպես օրինակ՝ «հանդիպման համար», «սեքսի համար երգացանկ», «Netflix դիտելու համար»:
Այսպես, ցուցակում են հայտնվել ամենահաճախ հանդիպող ստեղծագործությունները: Պարզվել է, որ ամենահայտնի արտիստը The Weeknd-ն է, ում «Often», «Earned It», «Wicked Games», «The Hills» և «Call Out My Name» երգերը հայտնվել են ցուցակում:
Բացի դա, ցանկում է նաև երգիչ Jeremih-ն՝ իր «All The Time» և «Birthday Sex» ստեղծագործություններով, նաև Թրեյ Սոնգզը՝ «Neighbors Know My Name» և «Slow Motion», ինչպես նաև Բրայսոն Թիլերը՝ «Don’t» և Ginuwine-ը՝ «Pony» երգերով: