Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 

Արդյո՞ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը

Քաղաքական

Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյո՞ ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրավունքը։ 

ՍԴ դիմումի առարկա կարող են լինել ինչպես օրենքները, կառավարության որոշումները և այլն, այնպես էլ Ազգային ժողովի որոշումները։ Հետևաբար, ԱԺ բոլոր այն որոշումները, որոնք կապված են սահմանադրական փոփոխության հարցը Ազգային ժողով ներկայացնելու, քննարկելու, ընդունելու կամ ՍԴ դիմելու կամ չդիմելու հետ, կարող են վիճարկվել ՍԴ-ում՝ դրանց ընդունման ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առումով։ Դրան զուգահեռ, համակարգային կապի մեջ գտնվող ցանկացած նորմատիվ իրավական ակտ նույնպես կարող է սահմանադրականության տեսանկյունից բողոքարկման առարկա լինել։ 

Բացի դա, ՍԴ դիմելու հիմք կարող է տալ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ  հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է ԱԺ-ում քվեարկություն՝ սահմանադրության փոփոխությունը ՍԴ ուղարկելու մասին։ Հարցն այն է, որ օրենքով նախատեսված այս հնարավորությունը ինքնին չի համապատասխանում սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ի համար սահմանված սահմանադրական պարտավորության պատշաճ կատարմանը։ Այսինքն, երբ կանոնակարգ օրենքով նախատեսված է հնարավորություն, որ կարող է քվեարկվել ՍԴ դիմելու սահմանդրական պարտավորությունը կատարելու հարցը, ապա դրա չընդունումը կհանգեցնի ԱԺ կողմից Սահմանադրության պահանջի խախտման, եթե դրանից հետո, ԱԺ-ի մեկ այլ քվեարկությամբ ընդունվում է Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի ականատեսը մենք եղանք։ Հետևաբար, նույն սուբյեկտները, ներառյալ 27 պատգամավոր, Հանրապետության նախագահը և այլն, կարող են դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի այս կանոնի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Վերջապես, ի թիվս այլ հնարավորությունների, ՍԴ-ում վիճարկման հարցը կարող է պայմանավորվել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի որևէ խախտմամբ։ Հիշեցնեմ, որ այս մասով սահմանված է, որ սահմանադրական փոփոխությունն ուղարկվում է հանրապետության  նախագահին՝ ստորագրելու և հրապարակելու համար։ Այսինքն, այս պահանջի ցանկացած փոփոխությունը, ներառյալ այն, որ սահմանադրության փոփոխությունը կարող է ստորագրել ու հրապարակել ԱԺ նախագահը և, որի մասին երեկ նշվում էր Ազգային ժողովում, նույնպես կարող է դառնալ ՍԴ դիմելու օրինական հիմք։ 

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե իրավական հնարավորություն տրված չէ վիճարկելու սահմանդրության փոփոխության վերաբերյալ հարցերը ՍԴ-ում, մեղմ ասած, առնվազն ճիշտ չեն։ Կա այդ հնարավորությունը։ 

Ավելին, վերևում նշված դիմումի առկայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ իրավունք ունի կասեցնել վիճարկվող ակտի գործողությունը՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։

Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել պատասխանատվություն և չթաքնվել սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատճառների ետևում։ 

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)
Ամենադիտված