Նյու Յորքը թևակոխել է սահմանափակումների թուլացման երկրորդ փուլ. The Guardian
Համաշխարհային Մամուլ
Նյու Յորքը աստիճանաբար անցում կկատարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին, հայտնում է The Guardian֊ը։ Երկրում վերջերս կորոնավիրուսից մահացությունների թիվը զգալիորեն նվազել է։ Քաղաքի բնակչությունը աստիճանաբար կարող է անցնել բնականոն կյանքին՝ այցելել սրճարաններ, գեղեցկության սրահներ, քայլել զբոսայգիներում, այս ամենը, իհարկե համաճարակաբանական կանոնները պահպանելով։ Այն է դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորություն պահպանելը։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ասել է, որ սահմանափակումների վերացման այս երկրորդ փուլը բնականոն կյանքին անցնելու տեսանկյունից ամենակարևոր փուլերից մեկն է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)