Կենցաղային խնդիրները մի տարեք անկողին․ խորհուրդներ՝ սեքսոլոգներից
ԱյլՄտերմիկ հարաբերությունների մեջ անսպառ զրույցը, մասնավորապես, որոշ չնչին հարցերի քննարկումը շատ հոգնեցուցիչ է: Իհարկե, սեքսոլոգները խորհուրդ են տալիս սեռական ակտի ընթացքում գեղեցիկ խոսքեր շշնջալ զուգընկերոջ ականջին կամ գովաբանել և քաջալերել նրան, բայց դա պետք չէ վերածել հարցաքննության կամ շատ կարևոր հարցեր քննարկելու փորձի: Ձեր ընտրյալը ոչ միայն կարող է զայրանալ այս մոտեցումից, այլ նաև վիրավորվել: Փորձեք շատ չխոսել։ Պետք չէ անկողնում քննարկել սեռական հարաբերությունների հետ կապ չունեցող բազմազան կենցաղային խնդիրներ: