Էլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավոր Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներ Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Ավարտվել է 2021-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Հունվարի 1-ից ԱՐՔԱ-ով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Սևանից դեպի Գավառ ճանապարհին բուք է Ուզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ Ռուբինյան Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի․ Աշոտյան Երևանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ Վեհափառը այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել Սրբազանին Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով 

Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

Քաղաքական

2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաեւ Երեւանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:

Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:

Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրեւ համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչեւ 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձեւաչափով:

ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջեւ շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին:

Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երեւանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան եւ ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրեւ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը եւ կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված եւ ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին եւս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը:

Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում:

«2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ եւ կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն եւ 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաեւ ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները եւ ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, եւ ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, եւ այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, եւ դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը:

Տեխնիկական վրիպակ եւ չկայացած գործարք

Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձեւաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել:

Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք:

Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի եւ հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, եւ ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում Մարությանի ունեցած անշարժ գույքի մի մասը կնոջ հետ համատեղ սեփականություն է (1 առանձնատուն, 1 հողամաս, 2 բնակարան), ինչը փաստում են այդ երկրի կադաստրի տվյալները, սակայն 2019 թ. տարեկան հայտարարագրում Իվա Մարությանը չի հիշատակել մինչեւ 2019 թ. ձեռք բերած իր այդ գույքի մասին: Սրա բացատրությունը վերեւում հիշատակված հայտարարագիր լրացնելու ուղեցույցն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս ուղեցույցով՝ ամուսինների համատեղ սեփականությունը հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն։ Տվյալ պարագայում չեխական գույքը (ինչպես եւ երեւանյանը) հայտարարագրել է միայն Հայկ Մարությանը: 

Այդուհանդերձ, Իվա Մարությանը 2018-ի իր տարեկան հայտարարագրում նշել էր, որ այդ տարի 6,5 մլն չեխական կրոնով (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 275.000 դոլար) առանձնատուն է գնել, այսինքն՝ գույքի ձեռքբերումն այս դեպքում ոչ թե քաղաքապետը, այլ նրա կինն էր հայտարարագրել, սակայն վերջինիս 2019 թ. հայտարարագրում այդ գույքը չի երեւում: Հ. Մարությանն այս առումով «Հետքին» հայտնել է. «Այդ գործարքը չի կայացել, եւ հայտարարագրում արդեն իսկ արվել է համապատասխան ուղղում, որը եւս կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»:

Փոխարենը 2019 թ. հայտարարագրում տիկին Մարությանը նշել է, որ անցյալ տարի 3 միավոր նոր գույք է ձեռք բերել, բայց ոչ թե Պրահայում, այլ Կուտնա Հորա քաղաքում:

Նոր առանձնատունը

Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաեւ 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երեւում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը:

Չեխական կադաստրում մենք գտել ենք այս գույքը. Իվա Մարությանը միանձնյա սեփականատեր է, բայց նա դա ներկայացրել է որպես համատեղ սեփականություն՝ կրկին հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության սահմանումները:

Ըստ կադաստրի՝ առանձնատան մակերեսը 64 քմ է, ինչն, ըստ էության, միայն առաջին հարկի չափն է, տան ետնաբակը (հողամաս) 97 քմ է, իսկ մուտքի դիմացի հատվածը (հողամաս)՝ 49 քմ, ընդհանուր լոտի մակարեսը՝ 210 քմ:

Ի. Մարությանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ գույքը վաճառողը եղել է չեխական «U.T.C. Properties» ՍՊԸ-ն: Համացանցում կարելի է գտնել Կուտնա Հորայում այս ընկերության կողմից իրացվող տների մասին որոշ տվյալներ: Ընկերությունն առանձնատներ է վաճառում Հլոուշկա (Hlouška) թաղամասում, մասնավորապես՝ Յաբլոնյովա (Jabloňová) եւ Շվեստկովա (Švestková) փողոցներում: Մարությանների տունը գտնվում է Շվեստկովայի վրա: «Google Earth» համակարգը ցույց է տալիս, որ տունը դեռ կառուցված չէր 2019-ի մարտին, երբ Ի. Մարությանը, ըստ հայտարարագրի տվյալների, գնել է գույքը: Սակայն քաղաքապետը մեր հարցին ի պատասխան նշել է, որ առքուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին այն կառուցված է եղել:

Սովորաբար, երբ գույքը ձեռք է բերվում կառուցապատման ընթացքում, այն ավելի էժան է լինում: Փաստն այն է, որ Մարությանների տունն արժեցել է 4 մլն կրոնից պակաս, իսկ այժմ նմանատիպ գույքն առաջարկվում է մի փոքր ավելի թանկ՝ 4,4 մլն կրոնով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորԱնցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներԱրևմուտքում նշել են Զելենսկու նպատակը Թրամփի հետ հանդիպումներումՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԹրամփը հավանական է համարել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումըԱվարտվել է 2021-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱրևմուտքում հայտնել են՝ Պուտինը հաղթող դուրս կգաԵՄ-ն փորձում է ապացուցել իր կարևորությունը, մինչ Ռուսաստանը և ԱՄՆ-ն բանակցում են Ուկրաինայի հարցով․ Junge WeltՀունվարի 1-ից ԱՐՔԱ-ով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափովՌուսաստանում հայտարարել են՝ ԵՄ-ն և Ուկրաինան «ականներ» են դնում կարգավորման խաղաղության ծրագրումԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Սևանից դեպի Գավառ ճանապարհին բուք էՈւզում են՝ Հայաստանը մնա շրջափակման մեջ և աղքատանա․ ՌուբինյանԶելենսկու` Թրամփի աջակցության հետ կապված հույսերը չարդարացան. FTՌուսաստանն ի վիճակի է մեզ հաղթել․ ՏուսկԵթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի․ Աշոտյան Կրեմլը Պուտինի և Թրամփի մասին հայտարարություն է արելՌուսաստան-Ուկրաինա խաղաղության պայմանագրի 20 կետերը գրեթե 100%-ով համաձայնեցված են․ ԶելենսկիԵրևանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ Չինաստանը պատասխանել է Զելենսկու քննադատությանըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի՝ խաղաղությանը պատրաստակամության մասինՄակրոնը հայտնել է Զելենսկու հետ զրույցի մասինՎեհափառը այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել Սրբազանին Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԻնչ է ակնկալում Զելենսկին Թրամփից․ FTԵվրոպայում գազի գներն աճել են՝ հասնելով մոտ 352 դոլարիՀրապարակվել է Զելենսկու 20 կետանոց խաղաղության ծրագրի բովանդակությունըՊեսկովը հայտարարել է՝ ԵՄ-ում աճում է դժգոհությունը հակամարտության շարունակման կողմնակից առաջնորդներիցԻնչ գրաֆիկով կաշխատի «Երևանի ավտոբուսը» տոնական օրերին Կրկին. առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը․ Սամվել Ֆարմանյան ՔԿՀ–ներում կալանավորների և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 17–ը Կրեմլը մեկ բառով արձագանքել է Թրամփի հայտարարությանը Ուկրաինայի վերաբերյալԿրեմլը հերքել է Ուկրաինայում Սուրբ Ծննդյան զինադադարի հարցի քննարկումը Կրեմլում հայտնել են՝ Պուտինն ու Թրամփը շուտով նոր հեռախոսազրույց կունենանԶելենսկին հայտարարել է՝ ռազմական դրությունը կչեղարկվի անվտանգության երաշխիքների դեպքում Ինչ տնտեսական աճի մասին, կամ ուժեղ բանակի մասին կարելի է խոսել մի երկրում, որտեղ մարդիկ լուցկիներով են մենակ կարողանում հաշվարկներ անել. Սամվել ՄարտիրոսյանԱրևմուտքում հայտարարել են՝ Մոսկվայի սահմաններից դուրս ցանկացած հանդիպում պատրանք էՍոմալիլենդում գտնվող իսրայելական ուժերը կլինեն օրինական թիրախ․ «Անսար Ալլահ»2026 թվականը բարեկամության կամուրջները ամրապնդելու ժամանակն է․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներինԶելենսկին «վիրավորված» է Թրամփից․ PoliticoՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով Զելենսկին բացահայտել է բանակցությունների մանրամասները․ խոսքը ազատ առևտրի գոտու մասին էՊուտինը ստորագրել է խաղադրույքներից ինքնաարգելման մասին օրենքըՄի քանի հնդիկ աշխատող ընդունեք, ավելի շուտ հարցին լուծում կտային․ Մարինա ԹագակչյանԱրևմուտքում հայտարարել են՝ Զելենսկին Թրամփի հետ բանակցություններում ժամանակ է շահումԵվրոպային վատ լուր են հայտնել․ WSJՀունիսի 9-ից սկսած՝ Սևանա լճի մակարդակը մինչև այսօր իջել է 55 սմ-ով․ Լևոն Ազիզյան Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները ԵՄ-ն շրջապատված է «գիշատիչներով»․ BloombergԵս ընդգրկված եմ ՔՊ նախընտրական ցուցակում. Տիգրան Ավինյան
Ամենադիտված