«Փաստ». Հրահանգել է մերժել քրեական գործի հարուցումը
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է ցուցում՝ գտնել հիմքեր քրեական գործի հարուցումը մերժելու համար։ Այս ցուցումը Խաչատրյանին դրել է բավականին բարդ իրավիճակի մեջ, քանի որ հաղորդումը մշակված է պրոֆեսիոնալ կերպով, և ներկայացված են անհերքելի հիմքեր, որոնք անտեսելն ու քրեական գործի հարուցումը մերժելը դարձել է պրակտիկապես անհնար»: