Մոսկվայում 6 մարդ է ձերբակալվել՝ չարտոնված ակցիայի համար
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիա իրականացնելու փորձի համար ձերբակալվել է 6 մարդ: Այս մասին ասված է մոսկովյան ոստիկանության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ կորոշվի վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ակցիայի բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)