Եթե աշխատավարձ չստանայի, ձեզ որքանո՞վ ապահով կզգայիք. Վահե Գրիգորյան
Տեսանյութեր«Ես չեմ աշխատել ոչ իմ մեղքով, աշխատավարձը իմ ապրուստի միակ միջոցն է, եթե ես աշխատավարձ չստանամ, ապա դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, ձեզ որքանո՞վ ապահով կզգաք, թե այս դատավորը ինչով է ապրում»,- ՍԴ շենքի դիմաց ճեպազրույցի ընթացքում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը նշանակվելուց հետո մերժում էր Սահմանադրական դատարանի կազմը և աշխատանքի չգնալով բողոքի ակցիա իրականացնում:
Վահե Գրիգորյանը շեշտեց նաև, որ ինքը մտադիր չէ դառնալ ՍԴ նախագահ: