Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. ընդհանուր դեպքերը 114-ն են
Արցախ
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այսպիսով` կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)