Մոսկվայի մերձակայքում վթարի է ենթարկվել ինքնաթիռ. օդաչուն և ուղևորը զոհվել են
Ռուսաստան
Մոսկվայի մերձակայքում վթարի է ենթարկվել թեթև շարժիչով ինքնաթիռ։ Այս մասին «Интерфакс» գործակալությանը հաղորդել են ԱԻՆ Մոսկվայի մարզի ծառայության մամլո բաժնից,- տեղեկացնում է Gazeta.ru-ն։ «Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները գտել են օդաչուի և ուղևորի դիակները: Նրանց անձի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,- փոխանցել են ԱԻՆ-ից:
Վթարի մասին տեղեկությունը հերթապահողին է փոխանցվել ականատեսներից: Ոստիկանություն է զանգահարել մի մարդ և հայտնել, որ համաձայն իր տեսածի՝ ինքնաթիռ ընկավ անտառում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)