Կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունՄենք ունենք տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71. 000 աշխատատեղ փակվել էր, եւ եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջեւ կանգնել: Հետեւաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկրում կանոնների կատարման որակ չի ապահովվում:
«Այսօր մեր մեծագույն պրոբլեմը բակային տարածքներն են, թաղումներն են, հոգեհանգստյան արարողությունները»,- ասաց նա, ապա հավելեց. «Մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում