7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 

Մեր երկիրը կարող է անցնել կորոնավիրուսի փոթորկի միջով. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Քաղաքական

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը «The National Interest» պարբերականում.

«Կորոնավիրուսը յուրովի փորձարկեց մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, հարստությամբ և տեխնոլոգիական առաջընթացով երկրների ճկունությունն ու միասնականությունը՝ ապահովելով լավագույն դեպքում պաշտպանվածության քիչ երաշխիքներ։ Միացյալ Նահանգներից տասնյակ հազարավոր կմ հեռու գտնվող փոքրիկ և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը գտնվում էր կայուն տնտեսական զարգացման ճանապարհին, որի շարժիչ ուժը  մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ժողովրդավարական անցումն էր, երբ վրա հասավ կորոնավիրուսը։

Սոցիալական հեռավորությունն ու տնտեսական զարգացման տեմպերի դանդաղումը, որին հետևեց առևտրային թռիչքների և սահմանահատումների մեծ մասի ընդհատումը, մեծ բեռ դրեց մեր տնտեսության, հատկապես դրա առավել սրընթաց զարգացող հատվածների՝ ծառայությունների, զբոսաշրջության և գյուղատնտեսական արտահանումներ վրա։ Երկրով մեկ հայտարարված «Մնա տանը» կոչը, դիմակներ կրելու պահանջը, լայնամասշտաբ թեստավորումն ու կոնտակտավորների բացահայտումը, ինչը զուգակցվում էր հիվանդանոցային մահճակալների ֆոնդի և հանրային իրազեկվածության ավելացմամբ, բավական աջակցեցին համավարակի դեմ պայքարին։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի տնտեսության վերաբացում։ Կոմերցիոն թռիչքները շուտով կվերականգնվեն, և երկիրն նպատակադրված է վերագտնելու իր տնտեսական հաղթանակները։

Սակայն կորոնավիրուսի ստեղծած առողջապահական և տնտեսական մարտահրավերները միակ փորձությունը չէ, որին առերեսվում է մեր երկիրը։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատմությունը, մշակութային բազմազանությունը և ժամանակակից քաղաքականությունը միակցվում են՝ ձևավորելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անջատարար գծեր, որոնք կարող են առաջացնել հակամարտություն, եթե դրանք  չարժանանան ուշադրության կամ հմուտ վերաբերմունքի։

Կովկասը գտնվում է աշխարհագրական խաչմերուկում, հանգույց, որտեղ միանում են Եվրոպան, Ասիան ու Մերձավոր Արևելքը․ տարածաշրջան, որը հակված է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության։ Հայաստանը վարում է հավասարակշիռ, բազմակողմ արտաքին և անվտանգային քաղաքականություն՝ հասցեագրելու և մեղմացնելու այս մարտահրավերը, նվազեցնելու բռնությունն ու ստեղծելու կայունություն։ Այս ներառական տեսլականը մեզ թույլ է տալիս ձգտելու անհրաժեշտ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրոպական Միության, ինչպես նաև այլ տարածաշրջանային կողմերի և միավորումների հետ։

Հայաստանի համար մասնավորապես կարևոր է ԱՄՆ հետ ամուր հարաբերությունների պահպանումը, մեր հասարակությանն ու արժեքներին առնչվող պատճառներից ելնելով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները թեև գտնվում են տարբեր աշխարհամասերում, բայց մենք ունենք ընդհանուր արժեքներ, գաղափարներ, նպատակներ և այն յուրատիպ մարդկային կապը, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ունի բարեկամ կամ ընկեր, ով ամերիկացի է, շատ ավելի ամուր է, քան մեր աշխարհագրական դիրքը։

Հայաստանի դեսպանի կարգավիճակով ԱՄՆ ժամանելուց հետո իմ առաջին ջանքերը ուղղված են եղել ԱՄՆ կառավարության հետ տանել աշխատանքներ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության մեկնարկի համար։ Սա մեր աճող հարաբերությունների համար մի ձևաչափ է, որ ներառում է քաղաքականություն, առևտուր, էներգետիկա, տեխնոլոգիաներ, պաշտպանություն, քաղաքացիական հասարակություն և մարդասիրական հարցեր։ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրում է չափազանց կարևոր զարգացման օգնություն, որը քառորդ դարից ավել օգնել է մեզ ամրապնդել մեր տնտեսությունը և ստեղծել ամուր քաղաքացիական հասարակություն․ սրանք  վերջերս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների երկու առանցքային շարժիչ ուժերն էին։

Այնուհանդերձ, մենք նաև առերեսվում ենք նույնիսկ ավելի անմիջական վտանգի․ մեր հարևան Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, որը Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը դիտվում է որպես սպառնալիք, այլ ոչ որպես մոդել՝ հնչեցնելով պատերազմ սկսելու սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջերս սպառնացել է «միջոցներ ձեռնարկել, որոնք կլինեն առավել ավերիչ, քան 2015, 2016 և 2018 թվականների ընթացքում ձեռնարկածները», և որ «թշնամին կկրի լայնածավալ կորուստներ», քանի որ «միակ լեզուն, որով պետք է խոսել թշնամու հետ, ուժի լեզուն է»։

Չնայած նրան, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարն էր կոչ արել առողջապահական այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում համաշխարհային մակարդակով դադարեցնել թշնամական գործողությունները, Ադրբեջանն ընտրեց ավելացնել իր պատերազմական հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ, որն իր անկախությունը հռչակել է 1991թ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և հաջողությամբ պաշտպանել այն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։

Ռազմատենչության դրսևորման վերջին ապացույցն այն էր, որ մեր հարևանն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ հենց անցյալ ամիս՝ համավարակի ընթացքում։ Այս գործողություններն այնքան անհանգստացնող էին, որ հանգեցրեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամների կողմից դրանք դատապարտելուն և այս գործողությունները  որպես «վտանգավոր» և «անխոհեմ» որակելուն։ Թվում է թե ալիևյան վարչակարգը, որն այնքան սովոր է ծաղրելու և սպառնալու սեփական քաղաքացիներին առանց հաշվի առնելու նրանց հիմնարար իրավունքները, որ կարծում է, թե կարող է վախեցնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

Ի տարբերություն, Հայաստանն ամբողջովին հավատարիմ է խաղաղ գործընթացին, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ երկիրը ներգրավված է համավարակի դեմ պայքարի գործում։ Մեր երկիրը փորձեց վերակենդանացնել գործընթացը՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան․ մի դեր, որն այն ունեցել է դեռ 90-ականների կեսերին։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայությունը հույժ կարևոր էր՝ 1994թ․ հաստատված և ուժի մեջ գտնվող հրադադարը պահելու համար, և այսօր էլ կլինի հրամայական՝ մշտական խաղաղության վերափոխելու համար։

Ցավալի է, որ հակահայ ատելության խոսքը, որն ուղեկցվում է ռազմատենչ և ռազմական սադրանքներով, Ադրբեջանի ղեկավարության ձեռքում գործիք են դարձել սեփական ժողովրդի ուշադրությունը վատթարացող ներքաղաքական խնդիրներից շեղելու համար։ Նման դիրքորոշումը ոչ միայն սպառնալիք է Արցախի ու Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար։

Գրեթե երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը ստեղծել է իր ժողովրդավարությունը՝ արդար ու ազատ ընտրությունների միջոցով և ձգտել տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման՝ անկախ պատերազմի մշտական վտանգից։ Նրանք հասկանում են, որ անվտանգությունն  ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, և որ ժողովրդավարական հասարակությունները լավագույնս հակված են հակամարտությունները խաղաղ կարգավորելուն։ Անկախության հռչակումից ի վեր Արցախն անց է կացրել վեց նախագահական և յոթ խորհրդարանական ընտրություններ՝ ներառյալ վերջինը, որի արդյունքում ընտրվել է նորընտիր նախագահ և խորհրդարան։

Ինչևէ, Ադրբեջանը մերժում է բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ, քանի որ դա օրինականացնում է նրանց իրավունքները։ Միջազգային հանրությունը չպետք է պատանդ լինի մի երկրի անհանդուրժողականությանը, պետք է հարաբերվի Լեռնային Ղարաբաղի հետ, կլինի դա նրանց ժողովրդավարությանը աջակցելով, տրամադրելով միջազգային աջակցություն կորոնավիրուսի թե այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Ի վերջո, համավարակը չունի քաղաքական նախընտրություններ,  իսկ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունները պայմանավորված չեն միավորի միջազգային կարգավիճակով։

Մեր երկիրը կարող է անցնել կորոնավիրուսի փոթորկի միջով, պաշտպանել մեր ժողովրդավարությունը, ինքն իրեն, ինչպես նաև Արցախի ժողովրդին ադրբեջանական սպառնալիքներից։ Որքան շուտ մեր հարևանը հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ուժի չգործադրման հանգամանքում և Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններում, այնքան մոտ կլինի կարգավորումը։ Քանի որ մենք ձգտում ենք մոտեցնել այդ օրը, մենք կոչ ենք անում Ադրբեջանին կենտրոնանալ իր ժողովրդի իրական կարիքների և ընդհանուր սպառնալիքների վրա, որոնց այսօր առերեսվում է տարածաշրջանը․ սա ներառում է կորոնավիրուսի տարածումն ու դրա սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենադիտված