L'Oreal- ը իր կոսմետիկայի նկարագրությունից կհեռացնի «սպիտակեցնող» բառը՝ ի նշան ռասզիմի դեմ պայքարի․ Reuters
ԱյլՖրանսիական L'Oreal ընկերությունը իր մաշկի խնամքի կոսմետիկայի նկարագրությունից կհեռացնի «սպիտակեցնող» և «գունաբացող» բառերը, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությանը:
Ավելի վաղ, նման որոշում էր կայացրել Unilever֊ը։ Իսկ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Ասիայում և Մերձավոր Արևելքում ամբողջությամբ դադարեցրել է այն քսուքների վաճառքը, որոնք օգնում են գունաբացելու մաշկի երանգը։ «L'Oreal Group- ը հասկանում է հիմնավորված անհանգստությունը մաշկի տոնայնությունը նկարագրելու համար օգտագործված բառերի վերաբերյալ և որոշել է հանել բոլոր արտադրանքներից հանել «սպիտակ / սպիտակեցում», «գույն/ գունաբացում բառերը», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: