Զինծառայողը ամենաբարձր խմածության աստիճանի է վարել մեքենան․ նոր մանրամասներ (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ը հունիսի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Բ-ի վարած ՎԱԶ 2106-ն ու Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Կորյուն Գ-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է մի քանի կանեստր դիզվառելիք, ու դա տարել են, թե ինչից ելնելով՝ մնում է՝ այդ հարցին պատասխան տան ՀՀ Պաշտպանության ռազմական ոստիկանության ծառայողները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը