Ինդոնեզիայում մեկ աչքանի գառնուկ է ծնվել (տեսանյութ)
ԱյլԻնդոնեզիայի Արևմտյան Յավա նահանգում լույս աշխարհ է եկել մեկ աչքանի գառնուկ, որին տեղի բնակիչները համարել են դև, գրում է The Mirror պարբերականը:
Պիպիխ անունով 65-ամյա ֆերմերի խոսքով՝ իր ֆերմայում ծնվել է եկել զույգ գառնուկներ, որոնցից մեկն ունեցել է ցիկլոպիա հիվանդություն: Կենդանին ունեցել է միայն մեկ աչք՝ դնչից փոքր-ինչ վերև:
Մուտացիայի պատճառով գառնուկը գրեթե չի կարողացել ուտել և շնչել: Ֆերմերն օգնության խնդրանքով դիմել է հարևաններին, սակայն վերջիններս մտածել են, թե կենդանին դևի ռեինկարնացիա է:
Ինքը՝ ֆերմերը, կարծում է, որ հակառակը՝ գառնուկը հաջողություն կբերի իր ընտանիքին:
Պարբերականի հաղորդմամբ՝ կենդանին մահացել է ծնվելուց երկու օր անց: