Pussy Riot-ի՝ հետախուզման մեջ գտնվող 2 անդամներ «փախել են» Ռուսաստանից
Ռուսաստան
Ռուսական Pussy Riot-ը հայտնել է, որ խմբի 2 անդամները, որոնց փնտրում են ՌԴ իրավապահ մարմինները, հեռացել են Ռուսաստանից։
«Մեր երկու անդամները հետախուզման պատճառով մեծ հաջողությամբ հեռացել են երկրի տարածքից։ Նրանք կհավաքագրեն արտասահմանցի ֆեմինիստուհիների՝ նոր ակցիաներ կազմակերպելու նպատակով»,– ասված է Twitter–ում պանկ–խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ վերոհիշյալ գրառման՝ Ռուսաստանում Pussy Riot-ի առնվազն 12 անդամ կա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայի դատարանը խմբի 3 անդամների դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ ՌԴ մայրաքաղաքի վանքերից մեկում «պանկ–աղոթք» կատարելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)