Ալեքսանդր Լուկաշենկոն պարել է շրջանավարտների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարել է այս տարի Մինսկի դպրոցն ավարտող աշակերտների հետ՝ հանրապետական ավարտական երեկոյի ժամանակ։ Երկրի ղեկավարի պարի կադրերը հայտնվել էն «Instagram» սոցիալական ցանցի օգտատիրոջ էջում:
Կադրերում երևում է, թե ինչպես է շրջանավարտներով շրջապատված Լուկաշենկոն պարում ուկրաինացի երգչուհի Տաիսիա Պովալիի կատարմամբ «Ти ж мене підманула» երգի ներքո։
Տեսանյութում ևս մեկ պար էլ կա` Բելառուսի նախագահի սիրելի «Երեք տոկոս» («ТриПроцента») երգի ներքո։
Բելնովոստի պորտալի տվյալներով՝ միջոցառման հանդիսավոր մասից հետո Լուկաշենկոն որոշել էր մնալ, որպեսզի ոչ ֆորմալ միջավայրում պարի շրջանավարտների հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում