Իլհամ Ալիևի նախկին փեսան ճգնաժամի պատճառով վաճառել է մեքենաները (տեսանյութ)
Այլ«Crocus Group»-ի գործադիր տնօրեն Արազ Աղալարովի որդին և Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ միլիարդատեր Էմին Աղալարովը ճգնաժամի պատճառով վաճառել է իր ավտոպարկի երեք մեքենաները: Այս մասին նա պատմել է РБК-ին տված հարցազրույցում:
Ըստ Էմին Աղալարովի՝ «Crocus Group»-ը ապրում է ծանր ժամանակներ: Եթե նույնիսկ Էմինը վաճառի իր մնացյալ բոլոր ավտոմեքենաները, բոլոր 15 հազար աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար դեռ բավարար գումար չի լինի: «Եթե վաճառեմ իմ վերջին մեքենաները, ես չեմ կարող նույնիսկ վճարել այդ աշխատակիցների 10 տոկոսի աշխատավարձը։Մենք ստիպված էինք վարկ վերցնել աշխատավարձերի համար»,- ասել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ «Crocus Group»-ի ղեկավար Արազ Աղալարովը իր բիզնեսը համեմատել էր խորտակվող նավի հետ՝ հաղորդելով աշխատողներին աշխատավարձերի վճարման համար միջոցների բացակայության մասին։
Հարցազրույցը՝ ստորևը (20:00 րոպեից )
Посмотреть эту публикацию в Instagram