Հակահեղափոխականների «աչքն ու ականջը». «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Հետին թվով ազնիվ դարձած և Արթուր Վանեցյանի հետ համագործակցելով «անարդարության դեմ ակտիվ գործողություններ անել» ցանկացող նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը լավ կանի պատասխանի, թե, օրինակ, ինչու է դստերը թողել «անարդար» կառավարությունում աշխատել ու օր առաջ նրան չի փրկել այդ միջավայրից։ Եթե նա յուր դստերը չի հորդորել ազատվել ՊԵԿ բաժնի պետի պաշտոնից, ապա մենք կարող ենք ենթադրել, որ նա կա՛մ դստերը թողել է ՊԵԿ-ում որպես հակահեղափոխականների «աչք և ականջ», կա՛մ պարզապես մոռացել է ՊԵԿ բաժնի պետ աղջկան հորդորել հեռանալ Փաշինյանի «ապազգային» կառավարության ստորաբաժանումից»։