Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ես կարգավորել եմ մեկ օրում. Թրամփ Լավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով» (տեսանյութ) Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները «Երևան Մոլ»-ից «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխա Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվել Կայացել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը 2026 թ. Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ-ը մանրամասնում է Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ամփոփվել են կատարված աշխատանքները Մենք պարտավոր ենք աննահանջ պայքար մղելու մեր քաղբանտարկյալների համար․ Մելոյան (տեսանյութ) Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Սյունիքի դատախազության հայցը բավարարվել է. Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել 

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հետևորդներ,

Անկեղծ ասած երկար մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի անդրադառնալ վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր ինձ պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այն պարագայում, երբ ինքս տարբեր առիթներով հրապարակավ մեղադրել եմ նման վարքագիծ դրսևորող տնտեսավարողներին։ Ակտիվորեն շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել ինձ, որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։

Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ։
Ըստ այդմ՝ որոշել եմ այնուամենայնիվ անդրադառնալ մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։

Եվ այսպես.

1. Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։

Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։ (տես հղումները մեկնաբանություններում)։
Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։

Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։

2. Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։

Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը.

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա։

Շնորհակալություն ուշադրության համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ես կարգավորել եմ մեկ օրում. ԹրամփԼավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով» (տեսանյութ) Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ-ի խորհուրդները«Երևան Մոլ»-ից «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխաԿոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվելԿայացել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը2026 թ. Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ-ը մանրամասնում էՄոսկվան կբախվի ավելի լուրջ հետևանքների․ ԱՄՆ նախկին պետքարտուղարԺաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ամփոփվել են կատարված աշխատանքներըՍաուդյան Արաբիան հարվածել է Եմենի խոշորագույն նավահանգստին․WSJՄենք պարտավոր ենք աննահանջ պայքար մղելու մեր քաղբանտարկյալների համար․ Մելոյան (տեսանյութ) Որն է Ուկրաինայի զգայուն հարցը․ NYTՁերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Սյունիքի դատախազության հայցը բավարարվել է. Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամասՋրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերելՏրանսպորտային միջոցների ստուգմամբ 28-ի անվադողերը եղել են ամառային. ուժեղացված հսկողությունԿդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ջրամատակարարումը 2025թ-ը՝ քաղաքապետարանում․ ավագանու անդամներն ամփոփում են աշխատանքները (տեսանյութ) Իրականացվել է 36 այց ՔԿՀ-ներ, 7 այց դատարանների խցեր, 6 այց ՁՊՎ-ներ․ ՄԻՊ-ի տարվա ամփոփումԱՄՆ-ն առաջին հարվածն է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտինՄայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող Ձերբակալվել է քաղաքագիտության դոկտորը, մի երկրում, որի վարչապետի ամենաբարձր կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթը` Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատն է. ՂազարյանԱլիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր. ԱշոտյանՎտանգավոր ժամանակներում ենք ապրում․ նախարարներն ամփոփում են 2025թ-ը (տեսանյութ) Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներԻշխանության քաղաքական հետապնդումները Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է. Աբրահամյան«էդ Տղու հայրենասիրության մի գրամը ունենայիք ...». Ալեն Ղևոնդյանը Խաչիկ Գալստյանի ձերբակալության մասինԻ՞նչ են հուշում աստղերն այսօր. Դեկտեմբերի 30-ի աստղագուշակըՍպասվում է ձյուն Տարադրամի փոխարժեքները այսօր՝ դեկտեմբերի 30-ինԷդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի և շնորհավորել զինծառայողներին գալիք տոների առթիվ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանԼավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններըՁերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը Մոսկվան Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ռուսաստանցիներին Ժողովրդիդ ձայնը չի հասնում քեզ, որովհետև «Ուր որ գնաս» երգի ձայնը շատ բարձր էր․ ՇպռոտՆույն արմատները, բայց տարբեր հոգիներ. Լուսինե և Իրինա Թովմասյանները ամանորյա տեսանյութ են հրապարակելԹրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասինԵկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ ենԽաչիկ Գալստյանը ձերբակալվել էՔրիս Ջենները կիսվել է Սուրբ Ծննդյան տաքուկ ֆոտոշարքովԹուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ ԲադալյանԴավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնումApple-ի Չինաստանում գտնվող հավաքման գործարաններից մեկը ենթարկվել է կիբերհարձակմանԼարսը փակ է բեռնատարների համար Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը (տեսանյութ)
Ամենադիտված