«Հրապարակ». «Կաբինետային» որոշ պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ մի քանի օր է խոր դեպրեսիայի մեջ են, քանի որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին։ Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի»: