Ադրբեջանում կրկին բողոքի ցույցեր են (լուսանկարներ)
ԱդրբեջանԱդրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են ճանապարհ փակելով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետի հաղորդմամբ` Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչներն արդեն երկու օր է բողոքում են, որ չունեն ոռոգման ջուր, որ չորանում են այգինները և ցանքատարածությունները։
«Իշխանությունը, փոխանակ հարցին լուծում տա, դեպքի վայրեր է ուղարկում մեծաքանակ ուժայինների, որպեսզի ցրեն բողոքի ակցիաները»,- նշում է Հովհաննիսյանը։