Կանայք կարանտինից հետո ներքնազգեստի ցուցադրություն են կազմակերպել փողոցում
ԱյլԿանայք մասնակցել են Լոնդոնի փողոցներում անկեղծ նորաձևության ցուցադրությանը՝ ի պատիվ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պարտադրված ինքնամեկուսացման ռեժիմի ավարտի: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Վեց տարբեր մոդելներ կրել են Bluebella ապրանքանիշի ներքնազգեստ, որը կազմակերպել էր շոուն` որպես Dare to Bare քարոզարշավի մի մաս: Նրանց թվում էին ուսանողներ, դերասանուհիներ, փաստաբան, մարզադահլիճի ղեկավար և այլք: Նրանք քայլել են հիմնական փողոցներով՝ միմյանց միջև հեռավորություն պահպանելով՝ նշելով եռամսյա ընդմիջումից հետո բարերի, ռեստորանների և վարսավիրանոցների բացումը:
«Մեր ներկայացումը ի սկզբանե չեղարկվել էր կարանտինի պատճառով: Մենք շատ «լոնդոնյան» ապրանքանիշ ենք, անընդհատ ոգեշնչված մեր սիրելի քաղաքից: Սոհոն ստեղծագործական էպիկենտրոն է, և մենք ուզում էինք այս փողոցում ցուցադրության միջոցով տոնել կյանքին վերադարձը»,- բացատրել է ապրանքանիշի գործադիր տնօրեն Էմիլի Բենդելը: