«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, բավականին բարելավվել է իր բիզնեսը: Պարզապես, հիմա նա արտերկրից բանան է ներկրում ոչ թե դեպի Հայաստան, այլ` Ռուսաստան: Ի դեպ, ըստ շրջանառվող խոսակցությունների, վերջերս նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, կրկին հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի եւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Եռակողմ հանդիպմանը չի խանգարել անգամ այն, որ Գ. Կոստանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, թե վարակվել է կորոնավիրուսով»: