Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Սփյուռքի նախարարը մասնակցեց սիրիահայերի համար կազմակերպված դասընթացներին

Սփյուռք

Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում են արևելահայերենի արագացված դասընթացներ սիրիահայերի համար:

Դասերը, որոնց մասնակցում է շուրջ 50 սիրիահայ, ընթանում են 3 խմբով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-13:00:

Տիկին Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ մասնակցեց երեք խմբերի ուսումնական պրոցեսին, զրուցեց արևելահայերեն սովորող սիրիահայերի հետ: Նախարարի այն հարցին, թե ինչն է նպաստել արևելահայերեն սովորելու ցանկությանը, դասընթացի մասնակից Նվարդ Պողիկյանը (Հալեպ) պատասխանեց. «Կրթության նկատմամբ հատուկ սերը և Հայրենիքում հիմնավորվելու մեծ ցանկությունս»:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ մեծամասամբ յուրացվել են արևելահայերենի քերականության օրենքները, արևելահայերեն և արևմտահայերեն լեզուների քերականական ակնհայտ տարբերությունները: Ներկայումս սիրիահայերի կողմից առավելապես բարձրաձայնվում են բանավոր խոսքում բաղաձայն հնչյունների արտաբերման տարբերությունների դժվարությունները, որոնք էլ կհաղթահարվեն ժամանակի և շփումների ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ուսումնական գործընթացը արագ և արդյունավետ կազմակերպելու, նաև հայաստանյան կյանքին ինտեգրվելու գործում աջակցության համար' սիրիահայ Անդրանիկ Վարդանյանը հուզումով կատարեց Ա.Սաթյանի «Մարտիկի երգը» և հավելեց. «Մենք այն թռչուններն ենք, որոնց արմատն ամուր է, և ի վերջո վերադարձանք մեր բույնը»:

Ցածր տարիքային խմբի դասարանում ՀՀ սփյուռքի նախարարը անհատապես ծանոթացավ աշակերտներից յուրաքանչյուրին:

Ավագների խմբում խնդիրներն առավել առարկայական էին. սիրիահայերը մեկ անգամ ևս բարձրացրին անձնագրերի, մուտքի արտոնագրերի ժամկետների, կրթության պայմանների և աշխատավայրերի վերաբերյալ հարցադրումներ: Նախարար Հակոբյանը պատասխանեց բարձրացված յուրաքանչյուր հարցին, ներկայացված խնդիրները ուղղորդեց համապատասխան գերատեսչություններ: Բացի ծրագրային աջակցությունից, որն ամեն օր իրականացնում է գերատեսչությունը, նախարարն առաջարկեց մի շարք իրավիճակային լուծումներ:

Մանկավարժ Էմմա Վարդանյանի հավաստիացմամբ` երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում մեր ոսկեղենիկ մայրենիի մյուս ճյուղը` արևելահայերենը: Հյուրերի համար նրանք հոտնկայս կատարեցին «Էրեբունի-Երևան» երգը:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ արդեն շուրջ 15 սիրիահայ մանկավարժներ են հաշվառվել, որոնք ցանկություն են հայտնել ներգրավվել կրթական գործընթացում և դասավանդել սիրիական ծրագրով ուսուցմամբ դասարաններում:

Հանդիպման ավարտին նախարարը ոգևորեց այն երեխաներին, որոնք նպատակադրվել են իրենց կրթությունը շարունակել հայկական դպրոցներում և իրենց ապագան պատկերացնում են միմիայն Հայաստանում: Նախարար Հ.Հակոբյանը խոստացավ սիրիահայ աշակերտներին հայկական դպրոցներում հանդիպել ուսումնական տարվա ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված