«Իմ քայլի» պատգամավորը՝ դիմակ չկրողներին գաղտնի նկարելու մասին
Այլ«Իրավունք» թերթը գրել էր, որ Վահե Ղալումյանը, որն առավել հայտնի է «Տարվա քավոր մականվամբ», հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և գաղտնի շրջում փողոցներում՝ նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում:
Թեև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անհեթեթություն համարեց դա, այնուամենայնիվ, նշեց, որ շրջում է փողոցներում, և երբ տեսնում է, որ մարդիկ դիմակ չեն կրել, մոտենում, ասում է, որ կրեն:
Որքանով է սա պատգամավորի գործառույթը՝ դժվար է ասել։