Ջոնի Դեփը մարիխուանա է հյուրասիրել իր 13-ամյա դստերը
ԱյլԴերասան Ջոնի Դեփը մարիխուանա է հյուրասիրել իր 13-ամյա դստերը՝ Լիլի-Ռոուզին։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Դերասանը դա անվանել է պատասխանատու ծնողի արարք։ Նա հիշել է, որ իր և Վանեսա Պարադիի դուստրն անչափահաս տարիքում ցանկացել է փորձել այդ թմրանյութը, ուստի Դեփը որոշել է, որ նա կարող է դա անել իր հսկողության տակ։
Նա նաև ընդգծել է, որ միայն նրա մոր հետ քննարկելուց հետո է թույլատրել աղջկան փորձել մարիխուանա։
«Իմ աղջիկը երեկույթի է մասնակցել, և ինչ-որ մեկը նրան թմրանյութ է փոխանցել։ Նա ընդամենը 12 տարեկան էր այդ ժամանակ և ասել է, որ չգիտի՝ ինչ անի։ Ես էլ ասացի․ «Լսիր, քնքուշս, եթե դուր երկեկույթում ես, և ինչ-որ մեկը քեզ թմրանյութ է տալիս, վերցրու և փոխանցիր ուրիշին»»,- ասել է Դեփը՝ նշելով, որ պետք չէ փորձարկումներ անել թմրանյութերի հետ անծանոթ մարդկանց շրջապատում։
Դերասանի խոսքով՝ ինքը ցանկանում էր, որ իր դուստրը վստահի իրեն։ Նա նաև խոստովանել է, որ փորձել է բոլոր թմրանյութերը, բացի՝ կետամինից։