Ռուսաստանի առողջապահության նախարարը նշել է կորոնավիրուսի ամենատարածված բարդությունները
ԱյլCOVID-19-ով վարակվելուց հետո ամենատարածված բարդությունները թոքերի և սրտի վնասվածքն են, մասնավորապես՝ սրտամկանի բորբոքումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն «Россия 1» հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսով ծանր հիվանդները վերականգնման կարիք ունեն: Մուրաշկոն հավելել է նաև, որ նման քաղաքացիների համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հատկապես սկզբնական փուլում հնարավոր չէ՝ մարմնի թուլացման պատճառով: