Երգիչ Դմիտրի Կոլդունը հոսպիտալացվել է
ԱյլԵրգիչ Դմիտրի Կոլդունը հիվանդանոցում։ «Դմիտրի Կոլդունի երկրպագուների բազմաթիվ խնդրանքներով պայմանավորված՝ տեղեկացնում ենք, որ նա իսկապես հոսպիտալացվել է Մինսկի 6-րդ հիվանդանոցում ՝ անհայտ ծագման ուժեղ թունավորումների նշաններով: Հոսպիտալում նա անցել է մի շարք ախտորոշիչ միջոցառումներ` բացառելու համար ներառյալ նաև կորոնավիրուսային վարակն ու վիրուսային թոքաբորբը: Դմիտրին հիվանդացել էր նախօրեին և ջերմում էր: Արտիստը որոշել է որոնավիրուսի թեստ հանձնել, ինչի արդյունքը, սակայն, բացասական է։ Դմիտրիի վիճակը կայուն է: Վերջնական ախտորոշումը կկատարվի լաբորատոր թեստերի արդյունքների համաձայն `շնչառական պաթոգենների առկայության համար»,֊ հայտնում է Բելառուսի Առողջապահության նախարարության Տելեգրամ ալիքը։