Տղամարդը սպանել է կնոջը` 106 հարված հասցնելով
ԱյլՎոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում դատարանի առաջ է կանգնել 33-ամյա մի տղամարդ, ով երկու ժամում 106 հարված է հասցրել կնոջը, որը ստացված վնասվածքների հետևանքով մահացել է: Այդ մասին հայտնում է V1.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել մարտին: Հանցագործության կատարման պահին մեղադրյալը հարբած է եղել: Ծեծի ենթարկելով տուժածին ՝ տղամարդը գնացել է քնելու, իսկ երբ արթնացել է, կնոջը մահացած է գտել ու շտապօգնություն կանչել: Նա իրեն մեղավոր է ճանաչել:
Նշվում է, որ նրանք համատեղ ունեցել են չորս տարեկան երեխա: