Գլխավոր կասկածյալն անմե՞ղ է
Ռուսաստան
Օգոստոսի 25-ին Ուկրաինայի կողմից ՌԴ իրավապահ մարմիններին հանձնված Իլյա Պյանզինը՝ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ մահափորձի կազմակերպման գործով գլխավոր կասկածյալը, հերքում է իր մեղադրանքը:
Ավելին, նա մեղքը ջարդել է ազգությամբ չեչեն Ռուսլան Մադայեվի վրա, ով վերջերս զոհվել է իր իսկ գործածած ինքնաշեն ռումբի պայթյունի ժամանակ, գրում է Коммерсантъ պարբերականը:
29-ամյա Պյանզինը հայտարարել է, որ նա ընդամենը վկա է եղել և հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: :
Հիշեցնենք, որ Իլյա Պյանզինը և գործի մյուս մասնակիցներից Ադամ Օսմաևը ձերբակալվել էին 2012 թ. փետրվարին Օդեսայում իրենց իսկ վարձակալած բնակարանում ինքնաշեն ռումբի պայթյունից հետո:
Օգոստոսին ուկրաինական դատարանը որոշում է կայացնում Պյանզինի և Օսմաևի էքստրադիցիայի մասին: Սակայն Մարդու իրավունքների Եվրոոպական դատարանի խորհրդով Օսմաևի հանձնումը ՌԴ կասեցվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)