Փորձել են տապալել Pussy Riot-ի մասին ներկայացումը
Ռուսաստան
Ռուսական НТВ-ի լրագրողների ուղեկցությամբ՝ ուղղափառ ակտիվիստները փորձել են տապալել Театр.doc մոսկովյան թատրոնի «Սեփական աչքերով» ներկայացումը, հաղորդում BBC-ին` հղում տալով թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովին:
Նշենք, որ ներկայացման գաղափարական հիմքում ընկած է Pussy Riot սկանդալային փանք-ռոք խմբի երեք անդամների դատավարությունը:
Որպես ներկայացման գլխավոր գործող անձիք հանդես են եկել խմբի փաստաբանները, որոնք երկուշաբթի բողոքարկել են դատավճիռը:
Ըստ Ուգարովի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության. «Ներկայացման վերջում դահլիճ են ներխուժում «ուղղափառ քրիստոնյա»-ները՝ НТВ- ի նկարահանման խմբի ուղեկցությամբ, աղաղակելով «Ապաշխարվեք», «Ինչու՞ Էք հալածում ռուս ազգին»:
Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, միջադեպն արագորեն հանդարտվել է, որից հետո ներկայացումը շարունակվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)