«Գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ». Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
ԱյլԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր միկրոբլոգում ներողություն է խնդրել իր կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից։ Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Խնդրում եմ ների։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել», - գրել է Ուեսթը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Nzherald-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ամուսնուց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քանյեն Թվիթերի իր էջում գրել էր, որ ցանկանում է բաժանվել Քիմից: Ռեպերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ փորձում է ամուսնալուծվել: Նա նաև մեղադրել է Քիմին՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ: