Ռուս-ամերիկյան վիզային ծրագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 9-ից
Ռուսաստան
Համաձայն The Associated Press-ի՝ երկու երկրների միջև վիզայի պարզեցման ծրագրի մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 9-ին։
Պայմանագիրը վավերացվել է հուլիսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, բայց լրացուցիչ պաշտոնական քայլեր էին հարկավոր, որպեսզի այն ուժի մեջ մտներ։ Սկսման ժամկետը այսօր հայտարարվեց ԱՄՆ դեսպանատան կողմից։
Պայմանագիրը թույլ է տալիս ռուսներին և ամերիկացիներին ստանալ եռամյա բազմակի օգտագործման (մուլտի) մուտքի արտոնագրեր, որով նրանք կարող են մնալ 6 ամիս անընդմեջ։ Այն նաև վերացնում է Ռուսաստանի՝ հրավերի նամակ ստանալու պահանջը այցելուների համար, չնայած, որ զբոսաշրջիկները դեռևս կարիք են ունենալու ցույց տալ վերջին տեղավորման ամրագրումները։
Աշխատատար եւ սահմանափակող վիզային համակարգի դյուրացումը ակնկալում է բարձրացնել գործարար շփումները երկրների միջև և նպաստել զբոսաշրջությանը, հատկապես ամերիկացիների հոսքին դեպի Ռուսաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)