Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների
Սփյուռք
Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարի՝ քաղաքացիության ընդունելության օրն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բազմաթիվ քաղաքացիների Հայաստանից և Սփյուռքից՝ Եվրոպայից, Լիբանանից, Սիրիայից:
Բարձրացվեցին և անձնական և ընդհանուր բնույթի հարցեր:
Եվրոպայից ժամանած սփյուռքահայերը եկել էին իրենց համայնքների կողմից ջերմ ողջույններ և շնորհակալական խոսքեր հաղորդելու նախարարին՝ արդյունավետ գործունեության ու համագործակցության համար:
Նախարարն ընդունեց շուրջ 50 սիրիահայի: Նրանք նախարարին դիմում էին կացարանի, աշխատանքի, հանրակրթական և բուհական կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերով:
Նախարարի հանձնարարականով գերատեսչության համապատասխան վարչությունները հաշվառեցին ներկայացած սիրիահայերին՝ բարձրացված հիմնահարցերին լուծումներ տալու համար: Նախարարն անձամբ իրականացրեց խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում ուղղորդեց համապատասխան կառույցներ, հանձանարարվեց դասակարգել դրանք և հետամուտ լինել դրանց ընթացքին՝ հնարավորինս արդյունավետ և դրական հանգուցալուծում տալու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան