Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը փորձում են ամուսնությունը փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում (լուսանկար)
ԱյլԱմբողջ աշխարհը շարունակում է հետևել 39-ամյա Քիմ Քարդաշյանի և 43-ամյա Քանյե Ուեսթի ընտանեկան դրամային։ Քանյեի՝ Քիմի հետ ամուսնալուծության մասին սկանդալային հայտարարությունից հետո ամուսինները իրենց չորս երեխաների հետ գաղտնի մեկնել են դեպի Կարիբյան ծովի մասնավոր կղզիներից մեկը՝ բոլորի ուշադրությունից հեռու ամուսնության խնդիրները լուծելու հույսով։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պարզվել էր, որ Քիմը և Քանյեն արդեն մեկ տարի է՝ չեն ապրում նույն հարկի տակ։ Չնայած հարաբերություններում լուրջ խնդիրներին, զույգը դեռ մտադրություն չունի ամուսնալուծվել։