Մոսկվայում էսեռ Ֆաննի Կապլանը կրակեց Լենինի վրա
Ռուսաստան
1918–ի այս օրը հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը ելույթ էր ունենում ժողովրդի առաջ: Ելույթն ավարտելով՝ նա պատրաստվում էր նստել ավտոմեքենան, երբ լսվեց 3 կրակոց: Վարորդը հասցրեց տեսնել բրաունինգ բռնած կնոջ ձեռքը, սակայն դեմքը չտեսավ:
Լենինը ծանր վիրավորվում է: Ամբոխի մեջ հաջողվում է բռնել մի կնոջ, ով իրեն բավական տարօրինակ էր պահում։ Հենց նրան բռնում են, ինչ-որ մեկը բղավում է, որ դա հենց նա էր։
Կրակող կինը 28-ամյա Ֆաննի Կապլանն էր: Այն հարցին, թե ինչո՞ւ է կրակել, Կապլանը պատասխանում է, որ Լենինի հետագա գոյությունը մարդկանց մեջ կկոտրի հավատը սոցիալիզմի նկատմամբ:
Երեք օր անց Կապլանին գնդակահարում են: Վարկածներից մեկի համաձայն՝ նրա մարմնի վրա նավթ են լցրել և այրել երկաթե տակառի մեջ՝ Ալեքսանդրիական այգում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)