Մոսկվայի Метрополь-ը վաճառել են
Ռուսաստան
Մոսկովյան ղեկավարությունը աճուրդում համարյա սկզբնական գնով՝ 8.7 մլրդ ռուբլով, վաճառել է «Метрополь» հյուրանոցը:
Աճուրդի հանվել էր 6 հարկանի, 40,000 քմ տարածքով շինությունը և նրա տակ գտնվող տարածքը՝ գրեթե 1 հա տարածքով: Метрополь-գտնվում է Մոսկվայի կենտրոնում, նաև նշվում է, որ շինությունն իր տարածքով հանդերձ առաջին անգամ է վաճառվում:
Հայտնի է, որ լեգենդար հյուրանոցը մասնավոր ձեռքեր անցնելուց հետո չի կորցնելու իր կարգավիճակը: Метрополь-ի տեղում չեն թույլատրի կառուցել հերթական առևտրի կենտրոնը: Ապագա սեփականատերը պարտավորված կլինի պահպանել պատմական արժեք ներկայացնող հյուրանոցի տեսքը, գրում է Интерфакс-ը:
Метрополь հյուրանոցը պատմամշակույթային արժեք է, որը կառուցվել է 1901թ.-ին: Մինչև 20-րդ դարի վերջ այն համարվել է Մոսկվայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը: Հյուրանոցն իր մեջ ներառում է 362 համար, որից 72-ը՝ լյուքս, 10-ը՝ դահլիճ, կոնֆերանս սրահ՝ նախատեսված 300 մարդու համար, նաև երկու ռեստորան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)