Մահացել է «Жди меня»–ի հաղորդավարը
Ռուսաստան
80-տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան Իգոր Կվաշը:
Կվաշը ծնվել է 1933-ին Մոսկվայում: 1955-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց-ստուդիան, ապա աշխատել է հենց այդ թատրոնում՝ մինչև 1957-ը, իսկ հետո անցել է «Ժամանակակիցներ» երիտասարդ դերասանների թատրոնի հիմնադրմանը:
Նա նկարահանվել է տասնյակ հայտնի ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են՝ «Սալոմենյական գլխարկ», «Միշտ կենդանի», «Հենց այդ Մյունհաունզենը» և այլն: Դերասանն իր լավագույն դերը համարել է Ստալինի դերը՝ «Կարիճի նշանի ներքո» ֆիլմում:
Իգոր Կվաշը 1988–ից վարել է «Жди меня» հեռուստահաղորդումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)