Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց զորակցությունն են հայտնում Մալաքյան եղբայրներին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներին իրենց զորակցություններն են հայտնում հայ բազում ֆուտբոլիստներ, որոնց թվում են Էդգար Մանուչարյանը, Վահան Բիչախչյանը, Աղվան Դավոյանը, Դավիթ Մանոյանը և այլ ֆուտբոլիստներ՝ սոց. ցանցերի իրենց էջերում տեղադրելով նույն տեքստը.
«Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ: Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միակողմանի’ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»,-գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մալաքյանները կասկածվում են նախօրեին Կասկադի տարածքում խուլիգանություն կատարելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նրանք ձերբակալվել են, ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)