«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով 

Ինչո՞ւ են իմքայլականները խուսափում պատգամավորի գրավիչ պաշտոնից

Քաղաքական

Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարաձայնությունների ալիք է բարձրացել, որի պատճառով  որոշ պատգամավորներ արդեն վայր են դրել իրենց մանդատը, իսկ ոմանք էլ պատրաստվում են դա անել: Հիշեցնենք, որ մանդատը վայր են դրել Էդգար Առաքելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, և պատրաստ են մանդատը վայր դնել իմքայլականներ Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանը և Արմեն Փամբուխչյանը:

Ըստ տարածված խոսակցությունների՝ Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դրեց, քանի որ տարաձայնություններ ուներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Լուսինե Բադալյանը տարաձայնություններ ունի ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի հետ, իսկ Գայանե Աբրահամյանը՝ ՍԴ-ի: ԼՈՒՐԵՐ.com-ը հասկանալու համար՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ տարաձայնություններ խմբակցությունում եղել են, կան, և շարունակելու են լինել. «Կարծում եմ՝  նորմալ է, երբ խմբակցության ներսում մարդիկ ունեն իրենց կարծիքը, տեսակետն ու պնդումները: Հակառակ դեպքում՝ դա կնշանակեր միատոն կուսակցություն կամ խմբակցություն, իսկ այս պարագայում դա այդպես չէ: Սակայն այդ տարաձայնությունները, այնուամենայնիվ, կարծում եմ՝ չեն տանի դեպի քայքայման: Հուսով եմ՝ այդ տարաձայնությունները կմնան կառուցողական փուլում»,- նշեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը խմբակցության ներսում կատարվող փոփոխություններին տալիս է դրական գնահատական, սակայն ափսոսանք է հայտնում Արսեն Ջուլֆալակյանի և Էդգար Առաքելյանի՝ խմբակցությունից դուրս գալու համար. «Փոփոխություններին դեմ չեմ, կարծում եմ՝ նորմալ է, երբ փոփոխություններ են լինում: Ես չեմ ասի՝ այս կյանքում չկան անփոխարինելի մարդիկ, բայց կան նաև մարդիկ, որոնք շատ կարևոր դեր ունեն և իրենց փոխարինողները չեն լինի նույնը՝ ինչ որ նախորդները: Մեր դեպքում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ թե՛ պրն. Ջուլֆալակյանը, թե՛ պրն. Առաքելյանը, բավականին լուրջ կարևորություն ունեցող մարդիկ են եղել, և շատ ափսոսում եմ, որ իրենք այլևս մեր կողքին չեն: Այն, ինչ իրենք կարող էին անել, անգամ, մենք՝ ներսում եղածներս, կդժվարանանք անել: Յուրաքանչյուր փոփոխություն էլ որևէ կերպ ազդելու է «Իմ քայլը» -ի վրա: Կարծում եմ, որ պետք է շատ ուշադիր և զգոն լինենք և եթե արդեն եկել է փոփոխությունների այդ ժամը, ապա շատ առողջ փոփոխություններ պետք է լինեն »,- ընդգծեց նա:

Վերջինս նշեց, որ «հեռացած» իմքայլականներին փոխարինող եկածները չեն կարող բողոքի ալիք բարձրացնել հասարակության մեջ. «Մենք չպետք է մտածենք հաջորդ եկողների մտահոգությունների մասին, քանի որ ձայն տվող մարդիկ կարող էին և ակնկալել, որ հաջորդ եկողները կլինեն նույն ցուցակի մարդիկ, այնպես չէ, որ հասարակությունը խնդիր է ունցել այս կամ այն մարդու հետ: Այստեղ խնդիրը այլ է՝ որքանով էր ճիշտ իրենց՝ մեր շարքերը լքելը,  ինձ համար շատ կարևոր է երկուսի  դերը և գործը: Մնացած առումներով մարդիկ ծանոթ են եղել ցուցակին, և եթե ունենային առարկություններ, ապա նրանք իմաց կտային այդ մասին: Մարդիկ մեղք չունեն, որ իրենք ցուցակի ստորին հատվածում են եղել, չէ որ քանակը շատ էր և բնական է՝ ինչ-որ մեկը պետք է զբաղեցներ այդ տեղը»,- ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է՝ պատգամավորի պաշտոնը այլևս այդքան էլ գրավիչ չէ մեր ժամանակներում, ինչի պատճառով էլ պատգամավորները վայր են դնում իրենց մանդատը, պատասխանեց. «Պատգամավորի պաշտոնը երբևէ չպետք է լիներ գրավիչ, քանի որ այն բավականին լայն վեկտրով աշխատանք է իրենից ենթադրում: Ժամանակին գիտենք, որ այդ մանդատը ծառայեցրել են իրենց բիզնես շահերի առումով, իսկ 7-րդ գումարման Ազգային ժողովը տարբերվել է նրանով, որ մարդիկ երբևէ չեն ունեցել բիզնեսներ և իրենց մանդատը չեն կարողանա ծառայեցնել իրենց շահերին: Փորձը ցույց է տալիս, որ անգամ այն մարդիկ, որոնք այդ ամենի մեջ են եղել, կամ փորձում են լինել, այնուամենայնիվ, մանդատը ոչ մի կերպով չի օգնում, ավելին՝ շատ է խանգարում»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը: 

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ տարաձայնությունները կմնան կառուցողական դաշտում:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին
Ամենադիտված