Ձեր օրացույցից երեքշաբթի օրը մի ջնջեք, խնդրում եմ գնացեք տուն. Քոչարյանը՝ իր աջակիցներին
Քաղաքական
Խնդրում եմ երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հերթական դատական նիստից առաջ իր աջակիցներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ,այն բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով»,-ասաց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից