Ո՞րն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անգործության պատճառը
Հայկական աշխարհ
Այսօր տարածում է ստացել «Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության»` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որի բովանդակությունն ու իրական լինելը հաստատել է Հունգարիայի «Հայ Ազգային Ինքնավարության» փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը։
«Օգոստոսի 20–ին նախքան Հունգարիայի Սաֆարովին Ադրբեջանին հանձնվելը 11 օր առաջ Հունգարիայի «Հայ Ազգային Ինքնավարության» փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը և Ավստրիայի ՀՀ դեսպանությանը սպասվող լուրի մասին և խնդրել Հայաստանի Հանրապետությանը անմիջապես քայլեր ձեռնարկել կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը հայտարարելու համար, ցավոք ամեն ինչ անարդյունք էր։ Ցանկալի է պարզել, թե ինչն էր պատճառը, որ 11 օր առաջ իմանալով այդ լուրը, ոչ մի քայլ չձեռնարկեց և ոչ մի աջակցություն ցույց չտվեց հունգարահայերիս։ Շուրջ ութ տարի պայքարելուց հետո Հունգարիայի Հայ Ինքնավարությունը հասկացավ, որ Ադրբեջանական լոբբին այնքան մեծ է Հունգարիայում, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտություն է անհրաժեշտ», նշված է նամակում։



















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ