Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտում է ադրբեջանական և հունգարական իշխանությունների քայլերը
Ռուսաստան
Ձեզ ենք ներկայացնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը.
«Ռուսաստանում՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, խորը մտահոգությամբ ընդունեցին առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանած և Հունգարիայում 2004թ. ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Սաֆարովին Բաքվում ներում շնորհելու տեղեկությունը և նրան Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու Հունգարիայի քայլը»:
«Կարծում ենք, որ ադրբեջանական և, նույնն է նաև, հունգարական կողմի գործողությունները հակասում են ջանքերին, որոնք միջազգային մակարդակում եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շնորհիվ համաձայնեցվել են և ուղղվել տարածաշրջանի լարվածության թուլացմանը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական կտան»,-ասել է Լուկաշևիչը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)